Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում «Ալ Հիլալը» 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ֆատեհին»։
Գործող չեմպիոնի կազմում հեթ-տրիկ է գրանցել բրազիլացի Մարկոս Լեոնարդոն, մեկական անգամ աչքի են ընկել Կուլիբալին, Մալքոմը, Լոդին, Միլենկովիչ-Սավիչը և Ալ Համդանը, ևս մեկ անգամ էլ սեփական դարպասն է գրավել մրցակցի ֆուտբոլիստը։
«Ալ Հիլալը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Ալ Ֆատեհը» 6 միավոր ունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։