Անգլիացի վինգեր Ջեյդեն Ֆիլոջինը փոխել է ակումբային գրանցումը․ նա «Իպսվիչ Թաուն» է տեղափոխվել «Աստոն Վիլայից»:
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ԱՊԼ-ի նորեկը վճարել է 23,7 մլն եվրո։
Սա «Իպսվիչի» պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է։
Մինչ այդ ամենաթանկարժեքն Օմարի Հատչինսոնի տրանսֆերն էր «Չելսիից»` 23,5 մլն եվրոյով: