Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը բանակցություններ է վարում ամերիկյան «Չիկագո Ֆայր» ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Չիկագո Ֆայրը» մտադիր է տրանսֆերը կատարել հունվարին: Ֆուտբոլիստի հետ այս պահին բանակցություններ են ընթանում երկամյա պայմանագրի շուրջ։ Սակայն այս պահին ոչինչ որոշված չէ։
Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Նեյմարը ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը Նեյմարի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:
«Չիկագո Ֆայրը» MLS-ի 2024թ. Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է վերջին՝ 15-րդ տեղը: