Բունդեսլիգայի 17-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Հոֆենհայմի» դարպասը։
Դուբլ ձևակերպեց Լերոյ Սանեն, մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Գերեյրուն, Սերժ Գնաբրին և Հարի Քեյնը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Վերդեր» — «Հայդենհայմ»՝ 3:3
«Ունիոն» — «Աուգսբուրգ»՝ 0:2
«Շտուտգարտ» — «Լայպցիգ»՝ 2:1