«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան հայտարարել է, որ իտալական ակումբը հետաքրքրված չէ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով։
— Սպերցյանի տրանսֆերը «Նապոլի՞»։ Ներկայումս մենք չենք դիտարկում այդ ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավորությունը, — Մաննայի խոսքերը մեջբերում է РБ Спорт-ը։
24-ամյա Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը 25 հանդիպման ընթացքում խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։