Պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշի» աջ պաշտպան Ալբերտո Կոստան տեղափոխվել է «Յուվենտուս»։
Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր։
«Յուվենտուսը» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 13,8 մլն եվրո (Transfermarkt):
21-ամյա Ալբերտոն «Վիտորիա Գիմարաեշի» սան է։