UFC-ի ռուս մարտիկ Վիկտորյա Դուդակովան ներողություն է խնդրել Լաս Վեգասի մրցաշարում կրած պարտությունից հետո մարզչին հարվածելու համար։ Մարզուհին գրառում է հրապարակել Instagram-ում:
Հունվարի 12-ին Դուդակովան տեխնիկական նոկաուտով երկրորդ ռաունդում պարտվեց ամերիկուհի Ֆաթիմա Քլայնին։ Դա նրա երկրորդ անընդմեջ պարտությունն էր UFC-ում: Մենամարտի ավարտից հետո նա ապտակել է իրեն մոտեցած Հասանալի Գասանալիևին, երբ նա ցանկացել է մխիթարել նրան։
«Առաջին հերթին ցանկանում եմ ներողություն խնդրել ամուսնուցս և մարզչիցս։ Ես վիրավորված էի, որ նման ծանր պահին նա երես թեքեց ինձնից և չցանկացավ մտնել ութանկյուն։ Սա արդարացում չէ, և ես ինքս ինձ համար արդարացում չեմ փնտրում։ Ուզում եմ ներողություն խնդրել նաև մարզասերներից։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հետ են մնում նման ծանր իրավիճակում»,- գրել է Դուդակովան։
2024 թվականի օգոստոսին Դուդակովան մրցավաների որոշմամբ պարտվեց ամերիկացի Սեմ Հյուզին՝ վերջ տալով իր անպարտելի շարքին MMA-ի 8 մենամարտերում։