«Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Տրևո Չալոբան վաղաժամ վերադարձել է «Չելսի»: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի համաձայն, «կապույտները» Չալոբային դիտարկում են որպես ընթացիկ մրցաշրջանի երկրորդ կեսի թիմի կարևոր մաս: «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրած 14 խաղում Տրևոն խփել է երեք գոլ: «Արծիվների» և «Չելսիի» միջև պաշտպանի վարձակալության պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թվականի մայիսի վերջը:
«Չելսին» 21 տուրից հետո Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում են, իսկ «Քրիսթալ Փելասը» 15-րդ տեղում է: