Նոր տեղեկություններ են ի հայտ եկել «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆերնանդո Պոլոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Արաուխոյի գործերով զբաղվող գործակալները ֆուտբոլիստին չեն տեղեկացրել «Բարսելոնայից» ստացած նոր պայմանագրի առաջարկի մասին։ Նշվում է, որ Լապորտան անձամբ է զրուցել Արաուխոյի հետ և բացատրել ողջ իրավիճակը։ Գործակալը ուրուգվայցուն հորդորել է զգույշ լինել և անվերապահորեն չհավատալ Լապորտային։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «կապտանռագույնների» կազմում մասակցել է 2 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։