Թուրինի «Յուվենտուսը» վարձակալության պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին թուրինյան ակումբ է տեղափոխվել վեց ամիս վարձավճարով՝ առանց գնման հնարավորության։ Կոլո Մուանին այս շաբաթ կմեկնի Թուրին՝ բուժզննում անցնելու։ Նշվում է, որ փարիզցիները պնդում էին հարձակվողի ամբողջական տրանսֆերի կամ գնման մասին, սակայն ինքը՝ խաղացողը, բանակցություններն արագ ավարտելու համար պնդել է «Յուվենտուսի» առաջարկը։
Այս մրցաշրջանում Կոլո Մուանին բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին փարիզյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ 95 միլիոն եվրոյի դիմաց։