Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) իր պաշտոնական կայքում հայտարարել է Աֆրիկայի ազգերի գավաթի (CHAN) առաջնության տեղափոխության մասին։ Մրցաշարը պետք է անցկացվեր 2025 թվականի փետրվարի 1-ից 28-ը Քենիայում, Տանզանիայում և Ուգանդայում։
Մրցաշարի անցկացման ժամկետները տեղափոխվել են օգոստոս։
Հաղորդվում է, որ մրցաշարի կազմակերպիչ երկրներում «կարևոր առաջընթաց է գրանցվել մարզադաշտերի, մարզման դաշտերի, հյուրանոցների, հիվանդանոցների և այլ ենթակառուցվածքների կառուցման ու արդիականացման հարցում», սակայն CAF-ի փորձագետները նշել են, որ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, որպեսզի ենթակառուցվածքները բերվեն նորմալ վիճակի:
«Համոզված եմ, որ մարզադաշտերը, մարզումային դաշտերը, հյուրանոցները, հիվանդանոցները և ենթակառուցվածքները կհամապատասխանեն CAF-ի պահանջվող չափանիշներին՝ մրցաշարի հաջող անցկացման համար»,- ասել է CAF-ի նախագահ Պատրիս Մոտսեպեն։
Մրցաշարի սկիզբը կսահմանվի CAF-ի կողմից «սահմանված կարգով»։