Անգլիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Էմիրեյթսում» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Լոնդոնի «Արսենալին» (1:1, 3:5)։
«Կարմիր սատանաների» կազմում հիանալի հանդիպում անցկացրեց թիմի թուրք դարպասապահ Ալթայ Բայանդիրը։ 26-ամյա դարպասապահը նախ խաղի ժամանակ հետ մղեց «զինագործների» ավագ Մարտին Էդեգորի 11 մետրանոցը, ապա հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում որսաց Կայ Հավերցի վճռորոշ հարվածը։
Խաղից հետո մանկունյացիների հարձակվող Ռասումս Հոյլունդը գրառում է կատարել Instagram-ում նվիրված թուրք խաղընկերոջը՝ նրան անվանելով հայվան (թուրքերենում կենդանի կամ գազան)։
«Ես իմացա, որ հայվան թուրքերենում նշանակում է գազան։ Այնպես, որ ծանոթացեք հանդիպման հայվանին»,- իր Instagram-յան էջում գրել է Հոյլունդը։