«Արսենալի» ֆուտբոլիստ Կայ Հավերցի կինը՝ Սոֆիան, Instagram-ի իր էջում ցույց է տվել այն սարսափելի հաղորդագրությունները, որոնք սկսել են իրեն ուղարկել Անգլիայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում լոնդոնցիների կրած պարտությունից հետո (1:1, 3:5)։
Երկրպագուները չեն կարողացել ներել գերմանացուն այն բանից հետո, երբ Հավերցը վրիպեց վճռորոշ հետխաղյա 11 մետրանոցից, ինչպես նաև բաց թողեց 100 տոկոսանոց գոլ խփելու հնարավորությունը խաղի ընթացքում։
«Ես կգամ ձեր տուն և կմորթեմ ձեր երեխային։ Ես չեմ կատակում, արզապես սպասեք։
Հուսով եմ, որ դու կկորցնես երեխայիդ»,- գրել են երկպագուները։
«Ինձ համար ցնցող է, որ որևէ մեկը կարծում է, որ նորմալ է նման բան գրել: Հուսով եմ՝ դուք զղջում եք»,- գրել է նա Instagram Stories-ում։
Նշենք, որ Հավերցն ու նրա կինը հանդիպում են 2018 թվականից։ Նրանք ամուսնացան 2024 թվականի ամռանը, իսկ արդեն անցյալ տարվա նոյեմբերին հայտարարեցին, որ սպասում են իրենց առաջնեկին։
Ընթացիկ մրցաշրջանում Հավերցը «Արսենալի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։