«Վան» ՖԱ-ի մարզչական շտաբին է միացել ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը:
Այս մասին հայտնում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մասնագետն աշխատել է «Վեստ Արմենիա», «Ուրարտու», «Արարատ» «Ալաշկերտ», «Փյունիկ» և ղազախական «Ատիրաու» ակումբներում: