Այսօր՝ հունվարի 12-ին, կայացավ Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։ Բրունո Ֆերնանդեշի գոլին տանտերերի կազմում գոլով պատասխանեց Գաբրիել Մագալաեշը։ ՄՅՈւ-ի կազմում երկրորդ խաղակեսում խաղադաշտից հեռացվեց Դիեգու Դալոն։
Հանդիպման լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին։
Արդյունքում, հանդիպման հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որում ավելի հաջողակ գտնվեցին Ռուբեն Ամորիմի սաները (5-3)։