Անգլիայի Գավաթի մրցաշարի 1/32-րդ փուլի շրջանակում այսօր կայացան ևս մի քանի հանդիպումներ։
«Նյուքասլը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Բրոմլիին»․ Քոնգրյուի գոլին Հաու թիմը պատասխանեց Միլեյի, Գորդոնի և Օսուլայի գոլերով։
«Իպսվիչը» 3-0 հաշվով հաղթեց «Բրիստոլին»․ գոլերով աչքի ընկան Ֆիլիփսը, Քլարկը և Թեյլորը։
«Քրիսթալ Փելասը» Էզեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց «Սլոքփորթին»։