Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակիչում «Տոտենհեմը» լրացուցիչ ժամանակում 3-0 հաշվով հաղթեց «Թամուորթին»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի։ Լրացուցիչ հաղթանակ լոնդոնցիներին բերեցին Նաթան Տրսիկունայի (101-րդ րոպե) ինքնագոլը, ինչպես նաև Դեյան Կուլուսևսկու (107-րդ) և Բրենան Ջոնսոնի (118-րդ) գոլերը։ «Տոտենհեմը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ: «Թամուորթը», որը հանդես է գալիս Անգլիայի հինգերորդ ուժեղագույն դիվիզիոնում, դուրս մնաց մրցաշարից։