Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է խաղացողների ուշացման մասին: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան ուշացել էր թիմի առավոտյան մարզումից Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Ատլետիկի» հետ խաղից առաջ (2:0): Այս պատճառով Վոյցեխ Շչեսնին ընդգրկվել էր կատալոնացիների մեկնարկային կազմում։
Մրցաշարի եզրափակիչում «բլաուգրանաները» կհանդիպեն Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 12-ին։
«Իսպանիայում կարող է լինել այլ մտածելակերպ, բայց ես պետք է դա բացատրեմ։ Նրանք պրոֆեսիոնալներ են։ Նրանք պետք է ժամանակին ներկայանան։ Սա երրորդ անգամն է, ինչ նման բան է տեղի ունենում, ես այլ ելք չունեի։ Կարելի է ավելի շուտ գալ, դա խնդիր չէ»,- ասել է Ֆլիկը: