«Լեսթերի» նախկին սեփականատեր Վիչայ Շրիվադհանապրաբհայի հարազատները Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենամեծ դատական հայցն են ներկայացրել մահացու վթարի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը։
2018 թվականի հոկտեմբերի 27-ին «Լեսթերի» սեփականատիրոջ ուղղաթիռը վթարի է ենթարկվել «Քինգ Փաուեր» մարզադաշտի մոտ՝ ընկնելով թռիչքից անմիջապես հետո։ Ողբերգությունը տեղի է ունեցել «Վեսթ Հեմի» դեմ խաղից հետո (1:1): Ուղղաթիռում եղել է հինգ ուղևոր, այդ թվում՝ ինքը՝ Շրիվադհանապրաբհան և նրա դուստրը: Հինգից ոչ ոք ողջ չի մնացել: Վթարի պատճառը եղել է ուղղաթիռի պոչի ռոտորի խափանումը, որից հետո ուղղաթիռը պտտվել է օդում և ընկել գետնին։
Աղբյուրի համաձայն՝ ուղղաթիռ արտադրող ընկերության դեմ Լոնդոնի Անգլիայի և Ուելսի Գերագույն դատարանում գրանցված հայցի չափը կազմում է 2,15 միլիարդ ֆունտ։ Հայցվորները պահանջում են փոխհատուցում շահույթի կորստի և այլ վնասների համար՝ կապված Շրիվադդհանապրաբհայի մահվան հետ:
Շրիվադհանապրաբան «Լեսթերը» գնել էր 2010 թվականին, իսկ 2015/16 մրցաշրջանում Ռանիերիի գլխավորությամբ ակումբը պատմության մեջ առաջին անգամ դարձել էր Անգլիայի չեմպիոն։