Բելգիայի հավաքականում Դոմենիկո Տեդեսկոյին կարող է փոխարինել Թիերի Անրին։ 47-ամյա ֆրանսիացին Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է։
Այս մասին հայտնում է լրագրող Սաշա Տավոլերին։
Նշվում է, որ Անրին լավ հարաբերություններ ունի թիմի ֆուտբոլիստների հետ, որոնց թվում են Ռոմելու Լուկակուն և Կևին դե Բրույնեն:
Թեկնածուների ցուցակում են նաև Էրիկ տեն Հագը և Մարկ վան Բոմելը։ Սպասվում է, որ Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան (KBVB) որոշում կկայացնի մինչև ամսվա վերջ։
Տեդեսկոն Բելգիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի փետրվարից։ Նրա գլխավորությամբ թիմը դուրս եկավ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ և Ազգերի լիգայի խմբային փուլում զբաղեցրեց 3-րդ տեղը։ Վերջին 8 հանդիպումներում բելգիացիները միայն մեկ հաղթանակ են տարել։