Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանը հիացմունքով է «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին։
«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» նրանք չափազանց շատ բան էին պահանջում Պոգբայից։ Ես խաղացել եմ Պիրլոյի, Վիդալի, Տիագոյի հետ. նրանք բոլորն էլ աներևակայելի էին, բայց Պոգբան յուրահատուկ էր: Ես ոչ մի սխալ բան չեմ տեսնում Պոլի կողմից, աշխարհում ոչ մի կիսապաշտպանից չի պահանջվել անել այն, ինչ նրանից պահանջել են»,- ասել է Կոմանը Ռիո Ֆերդինանդի փոդքաստում:
Հիշեցնենք, որ Պոգբան հեռացվել էր ֆուտբոլից հակադոպինգային կանոնները խախտելու համար, սակայն երկու ամսից ֆրանսիացին կկարողանա վերսկսել կարիերան։