Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է ֆուտբոլային ակումբի սեփականատեր դառնալ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին դիտարկում է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող թիմ գնելու հնարավորությունը։
Վինիսիուսը մտածում է «իր բիզնես հետաքրքրությունները դիվերսիֆիկացնելու մասին՝ հաշվի առնելով կարիերայի ապագա պլանները ֆուտբոլից հեռանալուց հետո»։
Հիշեցնենք, որ Վինիսիուսի թիմակից Կիլիան Մբապեն անցյալ տարվա հուլիսին դարձել է Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի «Կան» ակումբի մեծամասնական բաժնետերը։