Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մոտ առաջիկայում պատրաստվում է երեք խոշոր տրանսֆեր իրականացնել:
«Քաղաքաբնակները» գրեթե ձևակերպել են «Լանսի» հետ 20-ամյա կենտրոնական պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի տրանսֆերի վերաբերյալ: Ուզբեկ ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի, հաստատում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բացի այդ, ինչպես հայտնում է հայտնի ինսայդերը, անգլիական գրանդը շարունակում է առաջադիմել «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշի հետ կապված բանակցություններում. տրանսֆերի ճակատագիրը կարող է շուտով որոշվել:
Ակումբը նաև բանակցություններ է վարում «Պալմեյրասի» հետ 18-ամյա կենտրոնական պաշտպան Վիտոր Ռեիսի շուրջ, և սպասվում է, որ բրազիլացու տեղափոխությունը կկայնա հուլիսին: