Վերջին շրջանում շատ էր խոսվում Տաշքենդում ծնված Աբդուկոդիր Խուսանովի մասին․ 20-ամյա ուզբեկը հասցրել էր գրավել համաշխարհային ֆուտբոլի երկրպագուների սրտերն իր խաղով։ Ֆրանսիական «Լանսում» փայլուն խաղ ցուցադրող պաշտպանը, ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Իտալացի լրագրողն իր մշտական ոճով է ներկայացրել հետևյալ ինսայդը․ «Շարժվեցի՛նք (Here we go)»։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակները» «Լանսին» վճարել են 40 մլն եվրո՝ չհաշված հավելավճարները։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2029 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով։ Մոտ օրերս ֆուտբոլիստը բուժզննում կանցնի անգլիական ակումբում։
Տեսնենք, թե ինչ խաղ է ցուցադրել Աբդուկոդիրը Ֆրանսիայում