Դարպասապահ Մանուել Նոյերը ապաքինվել է կողոսկրի կոտրվածքից և կմասնակցի Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի արտագնա հանդիպմանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ, հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նոյերը կողոսկրի կոտրվածք էր ստացել Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակչի «Բայերի» դեմ խաղում (0:1), որը կայացել էր դեկտեմբերի 3-ին, պաշտպան Ջերեմի Ֆրիմպոնգի հետ բախման արդյունքում: Այդ խաղում Նոյերը հեռացվել էր դաշտից, իսկ հետագայում նրան որակազրկել էին երկու գավաթային խաղերի համար:
38-ամյա Նոյերն այս մրցաշրջանում մյունխենյան թիմի կազմում մասնակցել է 19 խաղի, որտեղ 13 գնդակ է բաց թողել և 12 անգամ պահել է դարպասն անառիկ:
«Բավարիան» 36 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսիան» 24 միավորով 8-րդ տեղում է։