Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», խոսել է մադրիդյան ակումբի վինգեր Վինիսիուս Ժունիորի՝ «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունների մասին։
«Վինիսիուսը դեռ կնվաճի «Ոսկե գնդակը», քանի որ նա շարունակում է ցույց տալ, որ լավագույնն է: Նա պետք է շարունակի տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ, դա ամենակարրորն է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2024 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ զբաղեցրել է երկրորդ տեղը՝ պարտվելով Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։