Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Մալյորկայի» դեմ խաղում (3:0) Մադրիդի «Ռեալի» երեք խաղացող վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները։
Վնասվածք ստացած խաղացողների թվում են եղել Օրելիեն Չուամենին, Ֆեդերիկո Վալվերդեն և Ջուդ Բելինգհեմը, որն այդ խաղում բացել էր հանդիպման հաշիվը։ Նշվում է, որ Ջուդի և Վալվերդեի վնասվածքները այնքան էլ լուրջ չեն, իսկ Չուամենիի ապքինման ժամկետների վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություններ չկան։
Նշենք, որ «արքայական» ակումբը Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Բարսելոնայի» հետ։ Սուպերգավաթային կլասիկոն կկայնա հունավարի 12-ին, ժամը 23։00-ին։