UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նշել է, թե ում հետ կցանկանար մենարտել բոլոր ժամանակների մարտիկներից։
«Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ։ Ինձ թվում է՝ նրան չափազանց շատ են գովազդել։ Այն, որ նա մեկ հարվածով մարդկանց նոկաուտի էր ենթարկել, ոսկորներ է կոտրել, դա միայն առասպելներ են։ Ինչո՞ւ հիմա UFC-ում չկա ոչ մի մարտիկ, որը նման լինի նրան»,- ասել է Ծառուկյանը YouTube-ի «Victorblud» ալիքի եթերում։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի հաջորդ մենամարտը տեղի կունենա UFC 311 մրցաշարի շրջանակում, որը կանցկացվի Լոս Անջելեսում (ԱՄՆ)։ Նրա մրցակիցը կլինի թեթև քաշային (մինչև 70 կգ) գործող UFC չեմպիոն Իսլամ Մախաչևը։