Հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» վեց ֆուտբոլիստներ ծրագրել են բոյկոտել Իսպանիայի հավաքականի խաղերը՝ կիսապաշտպան Դանի Օլմոյի գրանցման հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գավին, Պեդրին, Պաու Կուբարսին, Լամին Յամալը, Մարկ Կասադոն և Ֆերմին Լոպեսը ցանկացել են հրաժարվել Իսպանիայի հավաքականում խաղալուց, եթե Օլմոյին թույլ չատային խաղալ ազգային թիմի կազմում գրանցման խնդիրների պատճառով։
Ավելի վաղ նշվում էր, որ Օլմոն ամենայն հավանականությամբ չի կարողանա հանդես գալ «ֆուրա ռոխայի» կազմում, եթե չունենա ակումբային գրանցում։
Հիշեցնենք, որ դատարանը կատալոնացիներին թույլ է տվել ժամանակավորապես (3 ամիս) գրանցել Օլմոյին մրցաշրջանի երկրորդ հատվածի համար՝ մինչև վերջնական դատավճռի կայացումը։