«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունիի կինը՝ Քոլին Ռունին, Stick to Football փոդքաստում պատմել է, որ իր ամուսնու քնելու հետ կապված որոշ սովորություններ գրեթե պատճառ են դարձել, որ նրանք այրեն իրենց ննջասենյակը:
Քոլինը հայտնել է, որ երբ նրանք միասին են պառկում, Ուեյնը սիրում է քնել միացված օդափոխիչով, քանի որ նրա համար միշտ շատ շոգ է լինում։ Բայց այն դեպքերում, երբ նա վեր է կենում անկողնուց, Ուեյնը փորձում է հովանալ վարսահարդարիչով։
«Նա պատմե՞լ է, որ վարսահարդարիչն արդեն մի անգամ բռնկվել է։ Այն միացված էր սառը օդի ռեժիմով, բայց մի անգամ Ուեյնը մրսել էր և միացրել էր տաք օդի ռեժիմը՝ ինչի հետևանքով վարսահարդարիչը պայթել էր»,- պատմել է Քոլինը։
Ուեյնն ու Քոլինը ամուսնացած են արդեն 17 տարի և հարաբերությունների մեջ են եղել ավելի քան 20 տարի: Նրանք ծանոթացել են դպրոցում և ամուսնացել 2008 թվականին։ Ամուսնական զույգն ունի չորս որդի։