Բրազիլացի հայտնի լրագրող Մարկո Գևեսը տեղեկություններ է տարածել «Զենիթի» երկու լեգեոներների՝ Վենդելի և Կլաուդինոյի մասին:
Նա պատմել է, թե ինչ խոսակցություններ կան Բրազիլիայում այս ֆուտբոլիստների մասին։ Նրա խոսքով՝ «Ֆլամենգոն» Կլաուդինյոյի համար առաջարկում է 20 միլիոն եվրո: Գևեսի խոսքերն է մեջբերում Bobsoccer-ը։
— Ի՞նչ են ասում Բրազիլիայում Վենդելի և Կլաուդինոյի մասին:
— Վենդելի ծառայություններով հետաքրքրված են «Սան Պաուլոն», «Բոտաֆոգոն», «Պալմեյրասը» և այլ ակումբներ։ Այստեղ ասում են, որ նա չի ցանկանում վերադառնալ «Զենիթ»։ Կլաուդինյո՞ն։ Սա «Ֆլամենգոյի» ղեկավարության ցանկությունն է, խոսվում է 20 միլիոն եվրո առաջարկի մասին: