Դանիայի հավաքականի վինգեր Յակուբ Բրուն Լարսենը «Հոֆենհայմից» տեղափոխվել է գերմանական մեկ այլ ակումբ։
«Շտուտգարտը» հայտարարել է ֆուտբոլիստի հետ երկու տարվա պայմանագիր կնքելու մասին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,7 մլն եվրո։
Իր կարիերայի ընթացքում Յակուբը հանդես է եկել նաև «Բարնլիում», «Անդերլեխտում», ինչպես նաև նույն «Շտուտգարտում»։ Նա Դորտմունդի «Բորուսիայի» սան է։
Լարսենը Դանիայի հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։