«Լանսը» և «Մանչեսթեր Սիթին» շարունակում են բանակցությունները ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի տրանսֆերի շուրջ, և ըստ ինսայդների՝ այն շատ հաջող է զարգանում։
Այս մասին լուրերով կիսվում են միանգամից երկու ինսայդերներ՝ Ֆաբրիցիո Ռոմանոն և Բեն Ջեյքոբսը։
«Քաղաքաբնակներն» այժմ գերազանցում են իրենց մրցակիցներին՝ «Տոտենհեմին» և «Նյուքասլին» այս տրանսֆերային մրցավազքում:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ֆրանսիական ակումբին վճարել 30 միլիոն ֆունտ ստերլինգ՝ մոտավորապես 36 միլիոն եվրո։ Այդ գումարը ռեկորդային կլինի «Լանսի» համար․ մինչ այժմ ֆրանսիական ակումբն ամենաշատը վաստակել է Էլի Վաիի տրանսֆերից՝ 30 մլն եվրո։