«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն բանակցություններ է վարում ամերիկայն «Սան Դիեգո» տեղափոխվելու վերաբերյալ։ Կողմերը մոտ են համաձայնության գալուն, հաղորդում է The Athletic-ը։
«Սան Դիեգոն» պատկանում է եգիպտացի գործարար Մուհամեդ Մանսուրին։ Ակումբի նորամուտը MLS-ում ակնկալում է 2025 թվականին։ Բելգիացու պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա խաղացողը «քաղաքայինների» կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։