UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան։
«Ես մարզվում եմ մի խումբ երիտասարդ տղաների հետ, եթե ժամանակի ընթացքում զգամ, որ նրանք ինձ գերազանցում են, ապա ինչո՞ւ պետք է ինքս ինձ ծաղրեմ։ Այդ դեպքում ես կավարտեմ կարիերաս։ Բայց բանը դեռ դրան չի հասել։ Եվ ընդհանրապես, ինձ թվում է, որ այժմ ես վերելքի վրա եմ»,- Մախաչևի խոսքերն է մեջբերում Bloodyelbow-ը։
Հիշեցնենք, որ Մախաչևն իր հաջորդ մենամարտը կանցկացնի հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը Լոս Անջելեսում (ԱՄՆ), որտեղ UFC 311 մրցաշարի գլխավոր մարտում ռեւանշ-մենամարտում տիտղոսային մարտ կանցկացնի թեթև քաշային կարգի (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի հետ։