Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկու խաղով որակազրկվել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Վալենսիայի» հետ հանդիպման ընթացքում հեռացման համար, հայտնում է Marca-ն՝ հղում անելով Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեի որոշմանը։
«Ռեալի» և «Վալենսիայի» միջև հանդիպումը կայացել է նախորդ ուրբաթ։ Խաղի 79-րդ րոպեին, երբ հաշիվը 0:1 էր, Վինիսիուսը հարվածել էր մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկուն և ստացել կարմիր քարտ։ Մնացած ժամանակատվածում «Ռեալը» երկու գոլ է խփել և հաղթել՝ 2:1։
Այժմ հարձակվողը բաց կթողնի «Լաս Պալմասի» (հունվարի 19-ին) և «Վալյադոլիդի» (հունվարի 25-ին) հետ հանդիպումները Լա Լիգայում։
Բացի երկու խաղով որակազրկումից, բրազիլացին տուգանվել է 600 եվրոյով, իսկ «Ռեալը»՝ 700 եվրոյով։