Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի գավաթի մրցաշարի քառորդ եզրափակիչում «Ալ Իթիհադը» հաղթեց «Ալ Հիլալին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ «Ալ Իթիհադի» կազմում դուբլ ձևակերպեց Կարիմ Բենզեման, մրցակցի կազմում աչքի ընկան Ալ Դավսարին ու Մարկոս Լեոնարդոն։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին Կարիմի թիմակիցները՝ 3-1։
Այսպիսով՝ հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները․ այդ թիմերն են «Ալ Իթիհադը», «Ալ Շաբաբը», «Ալ Քադասիան» ու «Ալ Ռաեդը»։