Իտալիայի հավաքականի պաշտպան Լուիս Ֆելիպե Ռամոսը, ով հանդես էր գալիս «Ալ Իտիհադում», վերադարձել է Եվրոպա։
27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Մարսելի» հետ։
«Բետիսի» և «Լացիոյի» նախկին ֆուտբոլիստը նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Ավելի վաղ Կոտ դ’Իվուարի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան համալրել էր «Ռենի» կազմը։ Մինչ այդ նա հանդիսանում էր «Ալ Նասրի» ֆուտբոլիստ։