«Տորոնտոյի» 33-ամյա հարձակվող Լորենցո Ինսինյեն կարող է վերադառնալ իտալական Ա Սերիա, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ու կանադական ակումբը պայմանավորվել են բաժանվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հաղորդվում է, որ «Ֆիորենտինան», «Լացիոն» և «Կոմոն» հետաքրքրված են Իտալիայի հավաքականի նախկին խաղացողին գնելու հեռանկարով: Վինգերի ծառայություններով հետաքրքրված են նաև հունական «Օլիմպիակոսը» և Սաուդյան Արաբիայի ակումբները:
Հիշեցնենք, որ Լորենցո Ինսինյեն հանդես է գալիս կանադական «Տորոնտոյում», ուր 2022 թվականի ամռանը տեղափոխվել է իտալական «Նապոլիից»։ Այս ընթացքում Ինսինյեն «Տորոնտոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 63 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Իտալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն, նրա գնահատված արժեքը կազմում է 3 միլիոն եվրո: