«Տոտենհեմի» առաջատար Սոն Հին Մինը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։
Հարավկորեացի ֆուտբոլիստի պայմանագիրը լրանում էր այս ամառ, և թիմի ավագը երկարաձգել է այն ևս մեկ մրցաշրջանի համար:
Սոնը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2015 թվականից։ Մինչ այդ նա հանդես է եկել «Բայերում», իսկ ավելի վաղ` «Համբուրգում»: