«Միլանի» 27-ամյա ձախ պաշտպան Թեո Էրնանդեսը խոսել է իտալական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Պաուլո Ֆոնսեկայի հեռացման և Սերժիու Կոնսեյսաուի նշանակման մասին։
«Մենք պետք է ընդունենք Ֆոնսեկայի հեռանալու մեղքի մեր բաժինը, դա միայն նրա մեղքը չէր: Մենք երախտապարտ ենք, որ նա այստեղ էր և նրան ամենայն բարիք ենք մաղթում: Մենք շատ ժամանակ չունեինք Կոնսեյսաուի հետ աշխատելու համար, բայց կարծում եմ, որ դա մեզ համար օգտակար եղավ»,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Նշենք, որ Կոնսեյսաուի գլխավորությամբ «Միլանը» արդեն առաջին տիտղոսն է նվաճել: Ռոսոներիները հաղթել են «Ինտերին» և դարձել Իտալիայի Սուպերգավաթի հաղթող։
Հիշեցնենք, որ Ֆոնսեկան «Միլանը» գլխավորում է 2024 թվականի ամառվանից։ Նախկինում Պաուլոն գլխավոր մարզիչ է աշխատել նաև «Ավեսում», «Պորտուում», «Բրագայում», «Պակոս դե Ֆերեյրայում», «Շախտյորում», «Լիլում» և «Ռոմայում»։