33-ամյա կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խզել է պայմանագիրն ակումբի հետ և հեռացել «Ռայո Վալեկանոյից» ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ կոլումբացին կարող է դառնալ մեքսիկական «Ամերիկա» ակումբի խաղացող:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը «Ռայո Վալեկանո» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում իսպանական ակումբի կազմում մասնակցել է յոթ հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 205 րոպե։
Նախկինում Խամեսը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», Մյունխենի «Բավարիայում» և այլ ակումբներում։