UFC-ի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Կոլբի Քովինգթոնը գնահատել է հայ մարտիկ թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանի շանսերը UFC-ի նույն քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտում։
«Կարո՞ղ է Արմանը հաղթել. կարծում եմ՝ այո։ Նա շատ ճկուն մարզիկ է։ Այն, թե ինչպես նա դուրս եկավ Օլիվեյրայի ճիրաններից՝ խեղդող հնարքի ժամանակ պարզապես տպավորիչ էր։ Ես հավատում եմ նրան, նա իրական մարտիկ է, նա իր ձեռքերում ունի ուժ, և եթե հավատա իր ուժին, ապա կարող է նոկաուտի ենթարկել Մախաչևին»,- Քովինգթոնի խոսքերն է մեջբերում Submission Radio-ն։
33-ամյա Մախաչևը մոտենում է տիտղոսի պաշտպանությանը՝ իր կարիերայում 26 հաղթանակով և 1 պարտությամբ։ 28-ամյա Ծառուկյանը 4 անընդմեջ հաղթանակների շարք ունի այս պահին։ Ընդհանուր առմամբ նա տարել է 22 հաղթանակ և կրել 3 պարտություն։
Հիշեցնենք, որ մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին UFC 311 մրցաշարում։