73-ամյա Կլաուդիո Ռանիերին դարձել է պատմության մեջ առաջին մարզիչը, որը որպես «Ռոմայի» մարզիչ հաղթել է «Լացիոյի» դեմ առաջին չորս հռոմեական դերբիներից յուրաքանչյուրում, հայտնում է Opta Sports-ը:
Ռանիերին կրկին գլխավորել է հռոմեացիներին 2024 թվականի նոյեմբերին։ Նախկինում մասնագետն արդեն զբաղեցրել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը 2009-ից 2011 թվականներին և 2019 թվականի մարտ-հունիս ամիսներին։
Երեկ՝ հունվարի 5-ին, Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Ռոման» 2:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։ Խաղը կայացել է Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում: