«Ատալանտայի» անգլիացի կենտրոնական պաշտպան Բեն Գոդֆրին մրցաշրջանի մնացած մասը վարձավճարով կանցկացնի «Իպսվիչ Թաունում»:
Այդ մասին հաղորդում է անգլիական մամուլի ծառայությունն իր պաշտոնական կայքում։
Պաշտպանը «Ատալանտա» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը՝ «Էվերտոնից»։
Այս մրցաշրջանում անգլիացին իտալական ակումբի կազմում հինգ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Նորվիչում»։