Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հրաժարվել է քննարկել Լա Լիգայի մրցաշրջանի երկրորդ հատվածում կապտանռնագույնների խաղացողներ Դանիել Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման հետ կապված իրավիճակը։
«Չեմ ուզում խոսել Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի մասին։ Սա իմ գործը չէ։ Այսօր ես խոսել եմ նախագահի հետ, և ես վստահ եմ ակումբի վրա։ Նրանք անում են իրենց գործը, իսկ ես՝ իմը»,- ասել է Ֆլիկը «Բարբաստրոյի» հետ Գավաթի խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) չէր դիտարկել «Բարսելոնայի» խնդրանքը՝ 2024/2025 մրցաշրջանի երկրորդ կեսի հայտացուցակում ընդգրկելու կիսապաշտպան Դանիել Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին։ «Բարսելոնան» Օլմոյին գնել է «ՌԲ Լայպցիգից» 2024 թվականի ամռանը 55 միլիոն եվրոյով։