«Լիոնի» նիգերիացի հարձակվող Գիֆտ Օրբանը տեղափոխվել է «Հոֆենհայմ», հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ Transfermarkt-ի՝ 22-ամյա ֆոտբոլիստի տրանսֆերի դիմաց գերմանական ակումբը վճարել է 9 մլն եվրո։
«Գենտի» կազմում Օրբանը դարձել էր ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակը։
2023 թվականի նիգերիացին Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպմանը գոլերի հեղինակ է դարձել 31-րդ, 32-րդ և 34-րդ րոպեներին։ Հեթ-տրիկի հեղինակ դառնալու համար նրանից պահանջվել է 3 րոպե 25 վայրկյան, ինչը եվրագավաթային բոլոր մրցաշարերի ռեկորդ է։