Հրապարակվել է 2024 թվականի ամենաարագավազ ֆուտբոլիստների վարկանիշը, հայտնում է The Sun-ը։
Վարկանիշը կազմելու համար հինգ հանդիպումների արդյունքներով վերցվել է ֆուտբոլիստների միջին առավելագույն արագությունը։ Ցուցակը գլխավորել են երկու ֆուտբոլիստներ՝ Ռիկի Ջեյդ-Ջոնսը Անգլիայի լիգայի «Պիտերբորո» ակումբից և Ջոզեֆ Փեյնթսիլը՝ ամերիկյան «ԼԱ Գելեքսիից»։ Նրանց ցուցանիշը 37,6 կմ/ժ է։ Եռյակը եզրափակել է ճապոնացի Յուդայ Կիմուրան «Տոկիո Վերդի» ակումբից (37,1 կմ/ժ)։ Հետաքրքիր է, որ ճապոնական ակումբի ևս մեկ ֆուտբոլիստ՝ Նաոկի Հայաշին ևս ընդգրկվել է լավագույն տասնյակում։