Մադրիդի «Ռեալը» Transfermarkt-ի տվյալներով աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբն է։
Այսպիսով, մադրիդյան թիմի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմել է 1,23 մլրդ եվրո։
Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որի կազմի ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,22 միլիարդ եվրո:
Երրորդ տեղը զբաղեցրել է Լոնդոնի «Արսնեալը», իսկ «Չելսին» և «Բարսելոնան» լավագույն հնգյակում են: