Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը նշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան «արքայական» ակումբից հեռանալուց հետո։
«Ես 32 տարեկան եմ ու այլևս երեխա չեմ։ Ժամանակը արագ է թռչում ինձ մնացել 4-5 տարի ժամանակ ֆուտբոլում։ Տեղափոխություն Մերձավոր Արևե՞լք. դա ինձ խենթ չէր թվա։ Ես արդեն ասել եմ, որ եթե երբևէ հեռանամ «Ռեալից», չեմ խաղա Եվրոպայում, չեմ խաղա «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայում, կամ Իսպանական որևէ այլ ակումբում։ Կատարը կարող է հավանական ուղղություն լինել ինձ համար»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Esquire-ը:
Նշենք, որ Կարվախալը «սերուցքայինների» հիմնական թիմում է հանդես գալիս 2013 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 427 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։